Home / Հայաստան / Հայաստանի մի շարք գյուղերում վերջին զանգ չի եղել․ դպրոց ու աշակերտ չկա․ «Ժողովուրդ»

Հայաստանի մի շարք գյուղերում վերջին զանգ չի եղել․ դպրոց ու աշակերտ չկա․ «Ժողովուրդ»

Երեկվա լրահոսը հեղեղված էր լուրերով, թե ինչպես է այս կամ այն պաշտոնյան որևէ դպրոց գնացել, մասնակցել «Վերջին զանգի» միջոցառմանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ նշելով, որ ընտրված դպրոցները բոլորը լավ կահավորված և գեղեցիկ զարդարված էին:

«Իսկ Հայաստանի մի շարք գյուղերում երեկ վերջին զանգ չեն նշել, որովհետև ոչ շրջանավարտ ունեն և ո՛չ էլ դպրոց: Պաշտոնյաները, գուցե, այդ գյուղերն այցելեին: Ասենք՝ Սյունիքի մարզի Շրվենանց գյուղը, նախկինում ունեցել է 400 աշակերտ, այժմ դպրոցը փակվել է: Արմավիրի մարզի Կողբավան, Արագածոտնի մարզի Օթևան համայնքները արդեն մի քանի տարի է՝ դպրոց չունեն», ֊ նշում է թերթը:

Շիրակի մարզի Լեռնագյուղ համայնքը 14 տարի է՝ ո՛չ դպրոց ունի, ո՛չ էլ աշակերտ: «Ծերերն են մնացել գյուղում, իսկ երիտասարդներն էլ քաղաքից չեն գալիս գյուղ: Այս տարի գյուղապետարանի հաշվապահն է երեխա ունեցել, հեսա մեծանա, հասնի դպրոցական տարիքի, գյուղից կգնա: Դրսից բերած հարս է, դեռ մնում է գյուղում: Էրեխեքը մեծանան, ինքն էլ կէրթա»,- թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնագյուղի գյուղապետ Հմայակ Մարտիրոսյանը։

Tekali Taxi