Home / Հայաստան / Նախկին պատգամավորի եղբայրը մահացել է․ որդու վիճակը միջին ծանրության է

Նախկին պատգամավորի եղբայրը մահացել է․ որդու վիճակը միջին ծանրության է

Մայիսի 26-ին Էջմիածնում` «Զվարթնոց» ռեստորանի մոտակայքում գտնվող գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած Արմեն Հակոբյանը` նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) եղբայրը, այսօր առավոտյան մահացել է: Այս մասին հայտնել են Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից։

Հակոբ Հակոբյանի որդու` Արմեն Հակոբյանի վիճակը միջին ծանրության է, գազալցակայանի աշխատակից Արթուր Գասպարյանի վիճակը բարվոք է:  

Tekali Taxi