Home / Հայաստան / Պատգամավորն առաջարկում է բանակում զոհված զինվորների գործերը քննող ԱԺ հանձնաժողով ստեղծել

Պատգամավորն առաջարկում է բանակում զոհված զինվորների գործերը քննող ԱԺ հանձնաժողով ստեղծել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝ հունիսի 11-ին, շրջանառության մեջ է դրել ՀՀ Ազգային Ժողովի որոշման նախագիծ, որով առաջարկում է բանակում մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, գործերը բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել։

Որոշման նախագծի հիմնավորման մեջ պատգամավորը նշում է, որ ՀՀ զինված ուժերում ոչ հակառակորդի գործողություններից մահացած և մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բազմաթիվ քրեական գործերով անհրաժեշտ և բավարար քննություն չի իրականացվում:

«Օրենքների կոպիտ խախտման հետևանքով տարիներ շարունակ տուժողների հարազատները բողոքներ են ներկայցնում և պահանջում իրականացնել արդար դատաքննություն: Մահացած զինծառայողների հարազատների կողմից ներկայացված բողոքները փաստում են, որ վարույթն իրականցնող մարմնի կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել՝ քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար», ֊ նշումէ պատգամավորը:

Համաձայն Զարուհի Փոստանջյանի նախագծի, Հանձնաժողովի լիազորությունները պետք է դադարեն 2016 թվականի մայիսի 1-ին։ Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչև 2016 թվականի հունիսի 10-ը պետք է եզրակացություն ներկայացնի Ազգային Ժողովի նիստում։

Tekali Taxi