Home / Հայաստան / Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով՝ 12 զոհ, 24-ը՝ անհայտ կորած

Թբիլիսիի ջրհեղեղի հետևանքով՝ 12 զոհ, 24-ը՝ անհայտ կորած

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել։ Ափերից դուրս է եկել Վերե գետը, քաղաքի մի քանի թաղամասերում ջրի տակ են անցել շենքերի նկուղներն ու առաջին հարկերը։

Վրաստանի մայրաքաղաքի որոշ հատվածներում դադարել է էլեկտրաէներգիայի մատարակակումը։ Զոհերի թիվը հունիսի 15-ի դրությամբ հասել է 12-ի, 24 մարդ համարվում է անհայտ կորած։

Ջրհեղեղը լուրջ վնաս է հասցրել Թբիլիսիի կենդանաբանական այգուն, որտեղից մեծ թվով կենդանիներ են փախել, այդ թվում՝ գիշատիչներ։ Նրանցից մի մասին ստիպված են եղել սպանել, մասնավորապես, մեկ արջի, մեկ բորենու և վեց գայլերի։ Կենդանիների մի մասն էլ խեղդվել է։

Վրաստանի իշխանությունները նշում են, որ նախնական հաշվարկով ջրհեղեղը քաղաքին 40 միլիոն լարիի (մոտ 18 միլիոն դոլար) վնաս է հասցրել։

Tekali Taxi