Home / Հայաստան / Պաշտոնյան հրաժարվել է խոսել ատոմակայանի վերանորոգման ժամանակ էլեներգիայի թանկացումից

Պաշտոնյան հրաժարվել է խոսել ատոմակայանի վերանորոգման ժամանակ էլեներգիայի թանկացումից

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ծրագրելով Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման խնդիրը, հաշվել է, թե որքան ժամանակով է դադարեցվելու ատոմակայանի աշխատանքը։ Այդ ընթացքի համար նախատեսվել է փոխարինող հզորությունների գործարկում։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն ասել է Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ ատոմակայանի աշխատանքները կդադարեցվեն մոտ 6 ամսով, որի ընթացքում կիրականացվեն հետազոտություններ, անվտանգության բարձրացման միջոցառումներ և աշխատելու ռեսուրս չունեցող սարքավորումների փոխարինում։

Լրագրողներին հետաքրքրող հարցին, թե արդյոք այդ ընթացքում Հայաստանում էներգիայով ապահովման խնդիր կլինի և արդյոք դա կնպաստի էլեներգիայի սակագնի բարձրացմանը, Մարտիրոսյանը հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ հարցի ֆինանսական կողմի մասին խոսել իրավասու չէ։

Ավելի վաղ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, որ վերականգնման աշխատանքները կազդեն սակագնի վրա։

«Վերականգնման աշխատանքների համար պետք է ծախսենք 300 միլիոն դոլար, 30 տարիների ընթացքում այդ վարկը պետք է մարենք, որոշակի ազդեցություն 2017 թվականից հետո դա, իհարկե, կունենա սակագների վրա», ֊ ասել էր նախարարը։  

 
Tekali Taxi