Home / Հայաստան / Ոչ թե Պերմյակովին են տվել, այլ փաստաթղթեր. իրավապաշտպանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Ոչ թե Պերմյակովին են տվել, այլ փաստաթղթեր. իրավապաշտպանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին

Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասում է, որ ռուսական կողմը ոչ թե մեղադրյալ Վալերի Պերմյակովին է հանձնել հայկական կողմին, այլ նրա նկատմամբ կատարված քննչական գործողությունների մասին փաստաթղթերը: Այս մասին Արթուր Սաքունցը հայտարարել է այսօր  լրագրողների հետ հանդիպմանը:

Օրեր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ շնորհակալ է ռուսական կողմին՝  Ավետիսյանների ընտանիքի գործը սպանության մասով Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու և հետագա դատաքննությունը Հայաստանի համապատասխան ատյանին թողնելու համար։  

Սաքունցի խոսքով՝ պաշտպանական կողմը Պերմյակովին է պահանջել, որպեսզի կարողանա նրա հետ քննչական գործողություններ կատարել:

«Այդ շոուն ներկայացնել որպես բովանդակային հարց, դա չի անցնի, քանի որ մեր բոլոր պահանջները մնում են օրակարգում: Տուժողի ներկայացուցիչները չեն կարող իրենց՝ օրենսգրքով ներկայացված լիազորությունները կատարել»,- ասել է Սաքունցը:

 
Tekali Taxi