Home / Տեսանյութեր / ՄԻԵԴ֊ի վճիռն ընդդեմ Հայաստանի․ ԱԺ֊ն հակասահմանադրական օրենք է ընդունել

ՄԻԵԴ֊ի վճիռն ընդդեմ Հայաստանի․ ԱԺ֊ն հակասահմանադրական օրենք է ընդունել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հուլիսի 7-ին վճիռ է կայացրել հօգուտ Հայաստանի քաղաքացի 60-ամյա Ռադիֆ Շամոյանի՝ ճանաչելով, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է կնոջ արդար դատավարության իրավունքը։ Դատարանը վճռել է, որ պետությունը պատճառած վնասի համար պետք է Շամոյանին վճարի 3600 եվրո՝ դրան գումարած 60 եվրո ծախսերի փոխհատուցման համար:

Շամոյանը դիմել էր Հայաստանի դատարաններ՝ պահանջելով իր տան առաջին հարկում ապրող հարևանին պարտավորեցնել թույլ տալ իրեն թեքահարթակ կառուցել, որպեսզի ինքը կարողանան հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակով բնակարան բարձրանալ: Հայաստանում առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները կնոջ հայցը մերժել էին, իսկ Վճռաբեկ դատարանը գործը վարույթ չէր ընդունել՝ պատճառաբանելով, որ հայցը ներկայացված չէ արտոնագրված փաստաբանի կողմից:

ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ փաստաբան չունենալու պատճառով հայցը մերժելով՝ Հայաստանը խախտել է արդար դատարվարության իրավունքը: Epress.am-ի հետ զրույցում գործը մեկնաբանել է փաստաբան Արա Ղազարյանը․ նա նշել է, որ ՄԻԵԴ-ն այս վճռով, ըստ էության, կրկնել է այն, ինչ Սահմանադրական դատարանը նշել էր մի քանի ամիս առաջ։ Համաձայն ՍԴ֊ի, քանի դեռ Հայաստանում Հանրային պաշտպանի գրասենյակը ամբողջ ծավալով չի տրամադրում անվճար իրավաբանական ծառայություններ, հակասահմանադրական է պահանջել դատական բողոքի բերումը բացառապես փաստաբանի միջոցով։

Արա Ղազարյանը հիշեցրել է, որ այժմ Հանրային պաշտպանի գրասենյակը ծառայություններ է մատուցում քրեական գործերով և մի քանի տիպի քաղաքացիական գործերով, մինչդեռ կան գործեր, որոնք դուրս են մնում այդ շրջանակից և փաստորեն քաղաքացիները պարտավորված են լինում փաստաբան վարձել:

«2008 թվականին Սահմանադրական դատանարը միայն արտոնագրված փաստաբանների կողմից վճռաբեկ դատարան դիմելու դրույթը հակասահմանադրական էր համարել: Սակայն փաստաբանական կորպուսի լոբբինգի շնորհիվ օրենսդիրը կրկին նման մի օրենք ընդունեց 2014 թվականին: Սահմանադրական դատարանը ստիպված եղավ կրկին վճիռ կայացնել և դա համարել հակասահմանադրական», – ասել է Ղազարյանը:  

Tekali Taxi