Home / Տեսանյութեր / Երևանում Բաղրամյանի նստացույցի մասնակիցներին վիրավորող պաստառներ են փակցնում

Երևանում Բաղրամյանի նստացույցի մասնակիցներին վիրավորող պաստառներ են փակցնում

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Բաղրամյան պողոտայի նստացույցի մասնակիցներից մի քանիսի նկարները՝ «լպրծրուն սողուն», «վտանգավոր սրիկա», «ամենավատ հայը» գրառումներով, այսօր փակցվել են նրանց շենքերի բակերում կամ թաղամասերի տարբեր հատվածներում։ Մասնավորապես, Epress.am֊ի հետ զրույցում երկաթգծի ինժիներ Արսեն Օհանյանն ասել է, որ իր նկարը՝ «վտանգավոր սրիկա» գրառմամբ, փակցվել է իրենց շենքի բոլոր 5 մուտքերում:

Օհանյանը Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ շենքի բնակիչներն արդել պոկել են այդ նկարները՝ ճանաչելով իրենց հարևանին:

«Ես չգիտեմ, ոչ ոք չի տեսել՝ ով է այդ նկարները կպցրել: Ուղղակի ճնշում գործադրելու շատ էժան մեթոդ է», – ասել է Օհանյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, նստացույցին մասնակցած Նարեկ Այվազյանի նկարները «լպրծրուն սողուն» գրառումներով փակցվել են իրենց թաղամասի տարբեր հատվածներում:

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության անդամ Գևորգ Սաֆարյանի նկարը՝ «Ամենավատ հայը» գրառմամբ, փակցվել է նստացույցի մեկ այլ մասնակից, տնտեսագետ Արմո Սաֆարյանի տան պատին:

safaryanposter1

Նշենք, որ Այվազյանն ու Օհանյանը բերման էին ենթարկվել Բաղրամյան պողոտայից հուլիսի 6-ին, երբ ոստիկանները երկրորդ անգամ ցրեցին նստացույցը։ Ոստիկանությունում նրանց բերման ենթարկելու կապակցությամբ որևէ արձանագրություն չի կազմվել:

Գևորգ Սաֆարյանը բերման էր ենթարկվել հունիսի 23-ին նստացույցն առաջին անգամ ցրելու ժամանակ։

Tekali Taxi