Home / Տեսանյութեր / Եզդիները գոհ են ազգային փոքրամասնությունների մասով սահմանադրական փոփոխությունից

Եզդիները գոհ են ազգային փոքրամասնությունների մասով սահմանադրական փոփոխությունից

Սահմանադարական փոփոխությունների նախագծում ՀՀ սահմանադրությունների պատմության մեջ առաջին անգամ առաջարկվել է դրույթ, որով սահմանվում է ազգային փոքրամասնությունների մասնակցությունը իշխանության ձևավորմանը: Այսօր Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին ասել է, որ առաջարկված նախագծի 4-րդ գլխում Ազգային ժողովի կազմի և ընտրության կազմի մասին հոդվածում գրված է, որ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»: Մուրազին նշել է, որ եթե այս հոդվածը պահպանվի, ինքը որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ կողմ կլինի սահմանադրական փոփոխություններին, թեև որպես ՀՀ քաղաքացի ունի վերապահումներ կառավարման համակարգի առաջարկվող փոփոխության մասով:

Մուրազիի խոսքով՝ թեև սահմանադրական փոփոխություններն անհամաձայնությունների առարկա են ընդդիմության և իշխանության միջև, սակայն, օրինակ, եզդիական համայնքն այդ տեսատեկից չպետք է մոտենա հարցին:

«Փորձը ցույց է տվել, որ ընդդիմությունը ևս այդքան էլ հետաքրքրված չէ ազգային փոքրամասնութունների պաշտպանությամբ: Միայն մեկ պատգամավոր՝ «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը, հետևողական եղավ, որպեսզի ԱԺ-ն ճանաչի Օսմանյան կայսրությունում նաև եզդիկների ցեղասպանությունը: Մենք ընդդիմության անտարբերությունը տեսանք նաև Իրաքում եզդիների ցեղասպանության օրերին»,- ասել է Մուրազին:

Քննարկման մասնակից Ռուստամ Մախմուդյանը նկատել է, որ եթե այս հոդվածը վերջնական նախագծում մնա և դրվի հանրաքվեի, ապա պետք է փոփոխվի նաև ընտրական օրենսգիրքը:

«Ազգային փոքրամասնությունները հանրապետության 20 տարիների ընթացքում անընդհատ բարձրացրել են իրենց՝ կառավարմանը մասնակցելու հարցը: Այս փոփոխությամբ այդ հարցը լուծելու ճանապարհ կսկսվի: Արդեն ընտրական օրենսգրքում ինչպես կսահմանվի՝ հետագայի հարց է: Առաջարկ կա, որ ամեն կուսակցություն իր համամասնական ցուցակում առաջին հինգ համարներից մեկը պարտադիր ազգային փոքրամասնության ներկայացուցչի ներկայացնի, իսկ մյուս համարներում սահմանափակում չլինի: Սա հնարավոր տարբերակներից մեկն է միայն»,- ասել է Մախմուդյանը:

«Միդիա-Շանգալ» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Ամո Շարոյանն ասել է, որ քանի որ ազգային փոքրամասնությունները կազմում են ՀՀ բնակչության 3-4 տոկոսը, ապա 101 պատգամավորներից առնվազն 3-4-ը պետք է ներկայացնեն ազգային փոքրամասնությունները:  

Tekali Taxi