Home / Հայաստան / Բուսաբանական այգու հրդեհը (ՎԻԴԵՈ)

Բուսաբանական այգու հրդեհը (ՎԻԴԵՈ)

Այսօր՝ հուլիսի 25-ին, կեսօրից հետո հրդեհ է բռնկվել Երևանի Բուսաբանական այգում: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն այդ մասին ահազանգ է ստացել 12։50-ին։ Նախարարության կայքը հայտնում է, որ հրդեհը մարելու համար այգի է ուղարկվել 6 մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը տարածվել է 5 հա խոտածածկ տարածքի վրա: Ինչպես Epress.am֊ին հայտնել են ականտեսները, 17։00֊ի դրությամբ հրդեհն արդեն մեկուսացված է եղել։

Հրդեհի առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն։

 Տեսանյութը՝ Hasmik Smbatyan օգտատիրոջ YouTube-ի էջից

Լուսանկարը՝ Mikael Zolian օգտատիրոջ Facebook֊ի էջից

Tekali Taxi