Home / Հայաստան / Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները ցանկանում են մասնակցել ստուգումներին

Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները ցանկանում են մասնակցել ստուգումներին

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամները խնդրում են իրենց ևս ներառել Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման վերաբերյալ տեսչական ստուգումների աշխատանքներում: Այս խնդրանքով նախաձեռնութունը բաց նամակով դիմել է Բնահապհանության նախարար Արամայիս Գրիգորյանին։ Նախաձեռնությունը նշում է, որ ստուգումների պահանջով հենց իրենք են հանդես եկել՝ 2012 թվականից ի վեր Բնապահպանության նախարարներին դիմելով: Ի վերջո, նախաձեռնութունը այդ պահանջով դիմել է նաև դատարան:

Ստուգումներն անցկացնելու հարցով դատական վարույթի շրջանակներում Թեղուտ նախաձեռնությունը ստացել է նախարարության գրություն առ այն, որ հունիսի 14-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում Թեղուտի հանքավայրում իրականացվելու են տեսչական ստուգումներ: Նախաձեռնությունը ցանկանում է մասնակցել ստուգումներին՝ հաշվի առնելով այն, որ տարիներ տևած աշխատանքի արդյունքում իրավական հարթության վրա իրենք ձեռք են բերվել առարկայական ապացույցներ, որ Թեղուտի հանքավայրի շահագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության և միջազգային պայմանագրերի դրույթների կոպիտ խախտումնեով:

«Նոր նախագիծն օրենքով սահմանված կարգով չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության և չի դրվել հանրային քննարկումների, ինչն օրենսդրության կոպիտ խախտում է, և բացի հանքավայրի շահագործման դադարեցումից՝ կարող է հանգեցնել նաև պատասխանատուների նկատմամբ քրեական հետապնդման։ Տեսչական ստուգումները լիարժեք իրականացնելու և խախտումներն արձանագրելու համար ձեզ առաջարկում ենք «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի հիման վրա նախաձեռնության անդամներին ևս ներգրավել տեսչական ստուգումների աշխատանքներին»,- ասված է բաց նամակում: 

 
Tekali Taxi