Գլխավոր / Հայաստան / Կառավարությունն էլէներգիայի համար փոխհատուցումը վճարելու է մինչև տարվա վերջ․ «Ժողովուրդ»

Կառավարությունն էլէներգիայի համար փոխհատուցումը վճարելու է մինչև տարվա վերջ․ «Ժողովուրդ»

Էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքները կստացվեն 16 շաբաթ հետո։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը։

Ըստ վերջինիս՝ խորհրդատվության եզրակացության պատրաստման աշխատանքները սկսվել են օգոստոսի կեսին։ Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչև այս տարվա դեկտեմբերի կեսը խորհրդատվության եզրակացությունն արդեն պատրաստ կլինի։

Թերթը հիշեցնում է, որ ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ սպառողին մատակարարվող էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացումը՝ 6,93 դրամը, փոխհատուցվելու է մինչև այդ փաստաթղթի պատրաստ լինելը։

Ըստ այդմ, «Ժողովուրդ»֊ը եզրակացնում է, որ իշխանությունները ծրագրում են էլէներգիայի սակագինը փոխհատուցել մինչև այս տարվա վերջ։  

Tekali Taxi