Home / Հայաստան / Վարդան Պետրոսյանը ցերեկը կաշխատի թատրոնում, գիշերը կվերադառնա ՔԿՀ․ «Հրապարակ»

Վարդան Պետրոսյանը ցերեկը կաշխատի թատրոնում, գիշերը կվերադառնա ՔԿՀ․ «Հրապարակ»

Դերասան Վարդան Պետրոսյանին տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նա պետք է կրի պատիժը բաց ռեժիմով, գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ըստ Քրեակատարողական օրենսգրքի 103֊րդ հոդվածի՝ բաց ուղղիչ հիմնարկում դատապարտյալը պահվում է մինչև տասը մարդու համար նախատեսված բնակելի կացարանում, նա կարող է տեղարժվել գիշերային ժամերին ուղղիչ հիմնարկի այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում և ուղղիչ հիմնարկի պետի թույլտվությամբ՝ դրանից դուրս։

Դերասանի փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը, թերթի հետ զրույցում ասել է, որ դրանից հետո պետք է դիմեն «Վարդաշեն» ՔԿՀ֊ի ղեկավարին՝ թույլատրելու պատիժը կրել հիմնարկից դուրս։ Փաստաբանը ներկայացնելու է աշխատանքային պայմանագիր, ըստ որի՝ Վարդան Պետրոսյանը թատրոնից և պրոդյուսերական ընկերությունից աշխատանքի հրավեր է ստացել։ Սա ենթադրում է, որ Վարդան Պետրոսյանն օրվա ընթացքում կարող է լինել դրսում, գնալ աշխատանքի, բուժման և այլն։

«Տեսականորեն հնարավոր է, որ վաղն առավոտյան նա կարող է գնալ աշխատանքի, տուն, ինչպես ազատ քաղաքացի, իսկ ժամը լրանալուց հետո գնալ քրեակատարողական հիմնարկ»,֊ ասաց Նիկոլայ Բաղդասարյանը։

Tekali Taxi