Home / Հայաստան / Քննարկվում է Իրան֊Հայաստան նոր գազամուղ կառուցելու հարցը․ «ՀԺ»

Քննարկվում է Իրան֊Հայաստան նոր գազամուղ կառուցելու հարցը․ «ՀԺ»

Ներկայում քննարկվում է Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գազամուղ կառուցելու հարց։ Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում երեկ հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Թերթի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար նախատեսված գազ ներկրելու շուրջ, Արսեն Ղազարյանը պատասխանել է. «Դրա ժամանակն էլ կգա. տեսեք, արդեն խոսակցություն կա, որ արդեն Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը պետք է կառուցվի, ավելի լայն տրամաչափով»։

Թերթն ընդգծում է, որ նման ծրագրի մասին մինչ օրս որևէ ակնարկ անգամ չի արվել, սակայն արդյունաբերողների և գործարարների միության նախագահը վստահեցրել է, որ միջկառավարական մի քանի քննարկումների ինքը մասնակցել է, և Իրան–Հայաստան նոր գազամուղի ծրագրի մասին հարց շոշափվել է։

«Սա ուշագրավ է նրանով, որ Իրան-Հայաստան գործող գազամուղը շահագործվում է իր թողունակության ընդամենը 20-25 տոկոսով»,–եզրափակում է թերթը։

Tekali Taxi