Home / Տեսանյութեր / Մարդուն՝ զինվոր արտադրող ինկուբատոր ընկալելը սովորական է դարձել

Մարդուն՝ զինվոր արտադրող ինկուբատոր ընկալելը սովորական է դարձել

Ծիածան֊ֆորումից հետո, պարզ է, ֆեյսբուքահայությունը ոտքի կանգնեց և միասնական ճակատով վառելու, սատկացնելու, բաքու ուղարկելու, գլխատելու, սահմանին կանգնեցնելու ու թուրքի գնդակից սպանեցնելու կոչեր ա անում։ Երբեմն, մեկը հարյուրի համեմատ հանդիպում են նաև հակադրվող մեկնաբանություններ, թե բա վառել պետք չի, կարող ենք ուղղակի պարտադրել, որպեսզի փակվեն իրենց տներում, ինչ ուզում են անեն, բայց մարդկանց աչքին չերևան։

Այստեղ ինձ երկու բան ա մտահոգում։ ԼԳԲՏ֊համայնքի համախոհների պասիվությունը մի կողմից, և հոմոֆոբ մարդկանց փաստարկները, եթե առհասարակ փաստարկներ կան, մյուս կողմից։

Ասում են` հետերոսեքսուալ լինելը բնական է, աստված մեզ ըտենց ա սարքել՝ թեզ համար մեկ։ Թեզ համար երկու՝ երեխեքը կտենան, իրանք էլ գեյ կդառնան։ Եթե հետերոսեքսուալ լինելը բնական է, մարդ (facepalm) իր էությամբ հետերոսեքսուալ է, ապա ինչպե՞ս երեխաները, նույնասեռական մարդկանց տեսնելով, միանգամից համախմբված կդառնան գեյ։ Հռետորական հարց, պատասխանելու կարիք չկա։

Մենք, ասում են, փոքր երկիր ենք, նույնասեռականները վտանգ են ներկայացնում ազգի համար, քանզի չեն բազմանում, սերունդ չեն տալիս։ Ուստի պատժել է պետք պրոֆիլակտիկ նպատակներով, որպեսզի այլ նույնասեռական մարդիկ վախից ամուսնանան հակառակ սեռի ներկայացուցչի հետ ու հնարավորինս ինտենսիվ բազմանան։ Ինչևէ, զարմանալի չի արդեն, որ մարդուն որպես զինվոր արտադրող ինկուբատոր ընկալելը մեր հասարակության համար սովորական մտածելակերպ ա։ Զարմանալի ա, որ ոմանք դեռևս ամենայն անկեղծությամբ մտածում են, թե նույնասեռական մարդիկ երեխա չեն կարող ունենալ կամ չեն ունենում (facepalm): Հետաքրքիր է՝ արդյո՞ք նրանք առաջարկում են, նույնասեռական մարդկանցից բացի, վառել նաև այն հետերոսեքսուալ մարդկանց կամ զույգերին, ովքեր չեն կարող կամ չեն ուզում ունենալ երեխաներ։ Մենք փոքր ազգ ենք, վառենք զմիմիանս, պրծնենք էս դարդից։

Ասում են, թե բա սաղ պարերը պարեցինք, մնաց միայն նույնասեռականների հարցը։ Սրանք թե բա խի՞ են հավաքվել։ Այս հարցի կարճ պատասխանը հետևյալն է՝ ձեր նման իձյոտների պատճառով են հավաքվել։ Ու քանի նման մեկնաբանությունները ու էս անասուն մտածելակերպը շարկունակում է մնալ գերակշռող, անհրաժեշտ է հնարավորինս հաճախ կազմակերպել նման հանդիպումներ։

Զառա

Նշենք, որ հերթական ատելության և բռնության քարոզի ալիքը սոցցանցերում և լրատվամիջոցներում բարձրացավ Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումից հետո։ Այն տեղի է ունեցել հոկտեմբերի 17-18 Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա» կազմակերպության նեխաձեռնությամբ և կրում էր «Ծիածան» անվանումը:

Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար: Միջոցառմանը ներկա էին մոտ 40 մասնակիցներ՝թե´ ԼԳԲՏ համայնքից, թե´ ԼԳԲՏ մարդկանց համախոհներից:

լուսանկարը՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի կայքից

Tekali Taxi