Home / Հայաստան / ՀՅԴ-ն Սահմանադրական դատարան դիմելու ընդդիմության ստորագրահավաքը «զրոյական» է համարում

ՀՅԴ-ն Սահմանադրական դատարան դիմելու ընդդիմության ստորագրահավաքը «զրոյական» է համարում

ՀՅԴ֊ն Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքը զրոյական է համարում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ֊ական Էդուարդ Շարմազանովը հարցրել է՝ արդյո՞ք դրանից կարելի է հետևություն անել, որ ՀՅԴ-ն չի միանա ընդդիմադիր ուժերի ստորագրահավաքին։

«Բայց մինչև հիմա ձևաթուղթը չունենք», – պատասխանել է Արծվիկ Մինասյանը:

«Որ թուղթը ունենանք, կարող ա՞ միանաք, մտքափոխվեք։ Չէ՞, ոնց որ»,- նկատել է Շարմազանովը:

Նշենք, որ ՀԱԿ-ն ԱԺ֊ում տորագրահավաք է սկսել՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու վերաբերյալ։ Դրա համար 27 պատգամավորի ստորագրություն է անհրաժեշտ: Ստորագրահավաքին միացել են ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը, ՕԵԿ խմբակցությունը, «Ժառանգություն» խմբակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ուրիխանյանը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ևս հայտարարել է, որ միանալու է ստորագրահավաքին:

Tekali Taxi