Home / Հայաստան / ԱԱԾ֊ն ևս երկու անձի է ձերբակալել «հանցավոր խմբի» գործի շրջանակներում

ԱԱԾ֊ն ևս երկու անձի է ձերբակալել «հանցավոր խմբի» գործի շրջանակներում

Այսօր ՀՀ ԱԱԾ֊ն ձերբակալել է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին և «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանին։ Համաձայն ԱԱԾ֊ի մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության, նրանք կասկածվում են «Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք և ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ»։

ԱԱԾ֊ն նշում է, որ վերոհիշյալ անձանց բնակարաններում «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ընկերությունում իրականացվել են խուզարկություններ։ Այլ մանրամասներ իրավապահ մարմինը չի հայտնում։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին ԱԱԾ֊ն հայտնել էր, որ բացահայտել է «կազմակերպված հանցավոր խմբակցություն», որի ղեկավարն է 34-ամյա Արթուր Վարդանյանը։ Պաշտոնական վարկածի համաձայն` խմբի անդամները հանցագործություններ էին պատրաստում «քաղաքական գործիչների, քաղաքացիների, պետության առանձին ճյուղերի դեմ»։ Գործի շրջանակներում ձերբակալվել են տասնյակ անձինք, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը։

Tekali Taxi