Home / Հայաստան / Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննության ժամանակ անջատեցին ուղիղ հեռարձակման ձայնը

Ավետիսյանների սպանության գործով վկաների հարցաքննության ժամանակ անջատեցին ուղիղ հեռարձակման ձայնը

Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով դատավարության ուղիղ հեռարձակման ձայնը կանջատվի վկաների հարցաքննության ժամանակ։ Այսօր կայացած դատական նիստի ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել Ավետիսյանների իրավահաջորդի փաստաբան Լուսինե Սահակյանը։ Նա պատճառաբանել է, որ ցուցմունքի հեռարձակումը կարող է այդ պահին հասանելի լինել մյուս վկաների համար, ինչը խախտում է հանդիսանում։

Դատավոր Հարություն Մովսեսյանն անմիջապես բավարարել է միջնորդությունը, և դատական նիստն ուղիղ եթերում հեռարձակող ինտերնետային կայքերն անջատել են եթերի ձայնը։

Հիշեցնենք, որ թվով երրորդ դատական նիստն անցնում է ռուսական 102-րդ ռազմակայանի տարածքում։ Գործով անցնող միակ մեղադրյալը ռազմաբազային զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով այսօր իրեն մեղավոր է ճանաչել Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ։

Tekali Taxi