Home / Հայաստան / Հանրակրթական հաստատություններում արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարաձգեցին

Հանրակրթական հաստատություններում արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարաձգեցին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ևս մեկ շաբաթով երկարաձգել է ձմեռային արձակուրդները հանրակրթական հաստատություններում։ ԿԳՆ֊ն հիմք է ընդունել Առողջապահության նախարարության միջնորդությունը, համաձայն որի` հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են։

Նշենք, որ արձակուրդները երկարաձգվում են արդեն 3-րդ անգամ։ Այժմ նախատեսվում է, որ ուսումնական գործընթացը պետք է մեկնարկի փետրվարի 1-ին։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ավելի վաղ հայտարարել էր, որ այս տարի դպրոցներում չեղյալ են համարվելու գարնանային արձակուրդները։

Tekali Taxi