Գլխավոր / Հայաստան / 2015֊ին ոստիկանները 304 դեպքում խախտել են մարդու իրավունքները․ ԶԼՄ֊ների դիտարկում

2015֊ին ոստիկանները 304 դեպքում խախտել են մարդու իրավունքները․ ԶԼՄ֊ների դիտարկում

2015 թվականին արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման ընդհանուր թվով 304 դեպք։ Դրանցից 201-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ դրանց մասնակցելու հետևանքով, իսկ 103-ը անհատական դեպքեր են: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած տեղականքում։ Իրավապաշտպան կազմակերպությունը խախտման դեպքերն արձանագրում է ԶԼՄ֊ների մշտադիտարկման արդյունքում։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ՝ 2015թ. ամենաշատը խախտվել է խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը՝ 96 դեպք։ Անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը խախտվել է 70 անգամ, ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը խախտվել է 37, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքը 37 և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը 22 անգամ:

Արձանագրված 304 դեպքերից 228-ը տեղի են ունեցել Երևանում, 26-ը՝ Շիրակի մարզում, 12-ը՝ Լոռու մարզում, 9-ը՝ Կոտայքի մարզում, 6-ը՝ Տավուշի մարզում, 5-ը՝ Սյունիքի մարզում, 4-ը՝ Գեղարքունիքի մարզում, 4-ը՝ Արմավիրի մարզում, 2-ը՝ Արարատի մարզում, 1-ը՝ Արագածոտնի մարզում, 1-ը՝ Վայոց ձորի մարզում, 1-ը՝ Սյունիքի և ԼՂՀ-ի սահմանին, իսկ 5 դեպքի տեղի ունենալու վայրը հայտնի չէ:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ

Tekali Taxi