Home / Հայաստան / Նոր ընտրական օրենսգրքի նախագծով ՀՀԿ֊ն ասում է, որ չի հեռանալու․ Փոստանջյան

Նոր ընտրական օրենսգրքի նախագծով ՀՀԿ֊ն ասում է, որ չի հեռանալու․ Փոստանջյան

Նոր ընտրական օրենսգրքի նախագիծը Հանրապետական կուսակցության ներկայացրած հայտարարությունն է այն մասին, որ իրենք չեն պատրաստվում հեռանալ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին այսօր ասել է Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրությանը. «Մենք պաքարում էինք, որ վերանար մեծամասնական ընտրակարգը, իսկ նոր նախագծով փորձում են ցուցակներով ընտրություն անցկացնել: Մենք առաջարկում ենք, որ ընտրացուցակները մաքրվեն և երկրից բացակայող քաղաքացիների անունները հանվեն ցուցակներից, իսկ քվեարկության ավարտից հետո ընտրությանը մասնակցած քաղաքացիների տվյալները պետք է հասանելի լինեն»:

Փոստանջանը նշել է, որ «Ժառանգությունը» միանալու է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկին՝ ԸՕ-ի մշակման փուլում ստեղծել քաղաքական և քաղաքացիական հասարակության ուժերի համախմբում:

ԱԺ պատգամավորը հավաստիացրել է, որ «Ժառանգությունը» մասնակցելու է նաև Գյումրիում և Վանաձորում կայանալիք քաղաքապետի ընտրություններին, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչ ձևաչափով կլինի այդ մասնակցությունը։

Tekali Taxi