Home / Հայաստան / Կոռուպցիոն սկանդալների հերոսը, ըստ հայտարարագրի, աշխատավարձով է ապրում. «Ժողովուրդ»

Կոռուպցիոն սկանդալների հերոսը, ըստ հայտարարագրի, աշխատավարձով է ապրում. «Ժողովուրդ»

Ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, համարվում է գործարար պատգամավոր․ նա մոտ յոթ տարի բնապահպանության նախարար լինելու ընթացքում «հասցրել է միլիոնավոր դոլարների կարողություն կուտակել, բազմաթիվ հանքավայրերի շահագործման իրավունքներ ձեռք բերել՝ այդ ընթացքում հայտնվելով բազմաթիվ կոռուպցիոն սկանդալների կիզակետում, սակայն Այվազյանի հայտարարագրում բերված տվյալներում նրա կարողության մասին նշույլ անգամ չկա»։

«2015 թվականի հայտարարագրում նա նշել է, որ ունի ընդամենը 12 մլն 900 հազար դրամ և 72 հազար դոլար դրամական միջոց, որը եղել է նաև 2014 թվականին։ Իսկ որ ամենակարևորն է՝ Այվազյանի եկամուտի միակ աղբյուրը նրա պատգամավորական աշխատավարձն է, որը տարվա կտրվածքով կազմել է 7 մլն 753 հազար դրամ, կամ նույն է, թե ամսական 646 հազար դրամ»,֊ գրում է «Ժողովուրդը»՝ ուշադրություն հրավիրելով նաև այն հանգամանքին, որ Այվազյանի կինը՝ Մարիամ Գինոսյանը, 2015-ին ոչ մի եկամուտ չի ունեցել, և նրա դրամական միջոցներն ընդամենը 1 մլն դրամ են կազմել։

Tekali Taxi