2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Այսօրվա ապօրինությունները Մարտի 1-ի շարունակությունն են․ ակցիա Սերժ Սարգսյանի տան մոտ

Ինժեներ, քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր բողոքի ակցիա է անցկացրել Պռոշյան փողոցում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տան դիմացի մայթին։ Պառկելով գետնին՝ Գասպարին ընդգծել է, որ բողոքում է երկրում առկա բազմաթիվ ապօրինությունների դեմ, որոնք ածանցյալ են 2008 թվականի Մարտի 1-ին և այդ տարվա կեղծված ընտրություններին, որոնց հետևանքով Սերժ Սարգսյանն իշխանության է եկել։

«Ես անզոր եմ, ես խոստովանում եմ, որ չեմ կարողանում դիմադրել իր կամայականությանը, բայց, այնուամենայնիվ, ես չեմ հանդուրժում, չեմ հաշտվում, չեմ հարգում իրեն, ես գնահատում եմ, որ ինքը մարդասպան ա, որքան էլ ուզում ա ամենաթողության ուժերն իր շուրջ հավաքած լինի», ֊ ակցիայի ընթացքում ասել է Գասպարին։

Մանրամասները՝ տեսանյութում․