Գլխավոր / Տեսանյութեր / 1,5 օր առանց սնունդ. Ենիգոմշյանը՝ է «Սասնա ծռերի» շուրջ ստեղծված վիճակի մասին

1,5 օր առանց սնունդ. Ենիգոմշյանը՝ է «Սասնա ծռերի» շուրջ ստեղծված վիճակի մասին

Արդեն 34 ժամ է «Սասնա ծռեր» խումբը չունի սնունդ, զրկված է էլեկտրականությունից, բժշկական ծառայությունից, չկա ջրամատակարարում, մոտ ութ ժամ է անջատված են նաև կապի միոցները: Այս մասին այսօր առավոտյան Խորենացի փողոցում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նա ասել է, որ սննդի ու կապի խնդիրները չլուծելու  դեպքում խումբն այս գիշեր կորոշի քայլերը:

Խոսելով անցած գիշերվա մասին՝ Ենիգոմշյանը նշել է, որ ոստիկանությունը գնացել է իրավիճակի սրացմանն ու փորձել է մոտենալ տարածքին և պատ քանդել. «Նրանք նոր քայլեր են անում մթնոլորտի թեժացնելու համար: Այսօր առավոտյան տարածքի վրայով շատ ցածր բարձրությամբ ռազմական ուղղաթիռ է թռել, իսկ տասը րոպե առաջ դիպուկահարները նորից անցել են իրենց սև գործին։ Այս ամենը ցույց է տալիս, որ իշխանությունները պատրաստ չեն հանգիստ մթնոլորտում բանակցելուն և սա վտանգավոր սրացման ուղի է: Մենք միայն հուսով եմ , որ վարչախումբը ողջամիտ կվարվի և չի գնա արյունահեղության»:

Նա իշխանություններին առաջարկել է խոսափող տալ Ժիրայր Սեֆիլյանին, ով կկարողանա պատասխանել բոլոր հարցերին։

Ենիգոմշյանի հավաստմամբ, Սեֆիլյանը ցանկանում է հանդիպել տղաների հետ, քննարկել իրավիճակը, որից հետո հանդիպել նաև Սերժ Սարգսյանի հետ և գտնել իրավիճակը հանգուցալուծման տարբերակները: Նա նաև ընդգծել է, որ, չնայած այս ամենին, Սեֆիլյանը չի դադարում պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Խորենացի փողոցում ամեն օր կազմակերպվող հանրահավաքների համակարգող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանը, իր հերթին, հանդես է եկել, հայտարարությամբ, որտեղ նշել է, որ իրենք կսկսեն անհնազանդության գործընթաց, որը բազմաթիվ գլխացավանքներ կստեղծի Սերժ Սարգսյանի ու վարչակազմի համար: Նա պահանջել են մինչև այսօր ժամը 20:00-ն լուծել ՊՊԾ գնդում գտնվողների սննդի և կապի միջոցի խնդիրները. «Այնպես կանենք, որ Սերժ Սարգսյանը հասկանա, որ զինված, իրեն հարիր ու ոչ հայավարի պահվածքը, բռնապետի անպատժելի թվացող ուժային քայլերը ժողովրդին այնպիսի զայրույթի կբերեն, որի տակից ինքը ու իր սերունդները դուրս չեն գա: Մենք սկսելու ենք քաղաքական քայլերի գործընթացը»: