հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Վանաձոր» ՋԷԿ֊ի նախկին աշխատակիցները հուսով են ստանալ չվճարված աշխատավարձը

«Վանաձոր» ՋԷԿ֊ի նախկին աշխատակիցները հուսով են ստանալ չվճարված աշխատավարձը

«Վանաձոր» ՋԷԿ֊ի նախկին աշխատակիցների չվճարված աշխատավարձերի հարցի լուծումն ընթացքում է։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է ՋԷԿ-ի նախկին աշխատակիցներից Հրաչիկ Մարտիրոսյանը։

«Հոկտեմբերի 6-ին դիմել ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, իսկ նոյեմբերի սկզբին էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր եկել Վանաձոր, նամակով իրեն ենք դիմել և, ըստ ստացած ինֆորմացիայի, այդ նամակը ընթացքի մեջ է ու քննարկվում է։ Վերջին անգամ նախագահի աշխատակազմից էին զանգել ու ասեցին, որ հարցն ընթացքի մեջ է։ Այսօր էլ կառավարիչի մոտ էի գնացել, ինքն էլ ասեց, որ իրեն էլ էին զանգել, ու երևում է՝ ինչ-որ բան ուզում են անեն։ Հուսով եմ՝ սառույցը տեղից կշարժվի այս անգամ»,- ասել է Հրաչիկ Մարտիրոսյանը։

«Վանաձոր» ՋԷԿ֊ը մտնում էր «Վանաձոր Քիմպրոմ» ընկերության համակարգի մեջ։ «Վանաձոր Քիմպրոմ» ընկերությունն արդեն 2 տարի է չի կատարում դատարանի որոշումն ու չի վճարում «Վանաձոր» ՋԷԿ-ի մոտ 150-ից ավելի նախկին աշխատակիցների 4 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկով նախատեսված գումարները: Ընդհանուր առմամբ դատարանն ընկերությանը պարտավորեցրել է աշխատակիցներին վճարել մոտ 130 միլիոն դրամ։