Home / Դատարան / «Սասնա ծռերի» գործով անցնող 21 անձանց մեղադրանքները լրացվել են

«Սասնա ծռերի» գործով անցնող 21 անձանց մեղադրանքները լրացվել են

2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևանի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելու գործով անցնող 21 մեղադրյալի առաջադրված մեղադրանքները լրացվել են, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։ 21 անձանց թվում են նաև Գևորգ Սաֆարյանը, Կարո Եղնուկյանը, Խաչատուր Գիչյանը որոնք ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբում չեն եղել, ինչպես նաև այս տարվա հունիսի 20-ին ձերբակալված «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը և նրա հետ ձերբակալվածները։

Վարուժան Ավետիսյանը մեղադրվում է․

185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել

218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով

35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ Զանգվածային անկարգություններ նախապատրաստելը

235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 1) Կազմակերպված խմբի կողմից 2) Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը

Պավել Մանուկյանը մեղադրվում է․

185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել։

218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով։

219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը

35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ Զանգվածային անկարգություններ նախապատրաստելը

235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝

1) Կազմակերպված խմբի կողմից 2) Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը

Աշոտ Պետրոսյանը մեղադրվում է․

185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել

218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով

219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը

235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

Գագիկ Եղիազարյանը մեղադրվում է․

218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով։

219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։

235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 1) Կազմակերպված խմբի կողմից 2) Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը

Էդվարդ Գրիգորյանը մեղադրվում է․

185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել։

218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով։

235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

Սմբատ Բարսեղյանը մեղադրվում է․

104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով,

Սպանություն

1) երկու կամ ավելի անձանց,

2) անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,

3) զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով,

11) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,

Մեղադրվում է երկու ոստիկանի սպանության մեջ

218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով։

235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 1) Կազմակերպված խմբի կողմից 2) Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը

Մխիթար Ավետիսյանը մեղադրվում է․

185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել։

218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով։

235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 1) Կազմակերպված խմբի կողմից 2) Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը

Արմեն Բիլյանը մեղադրվում է․

104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 11-րդ կետերով՝

Սպանություն

2)անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ,

3) զուգորդված՝ մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով,

11) այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով,

Մեղադրվում է ոստիկանի սպանության մեջ

218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով։

235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 1) Կազմակերպված խմբի կողմից 2) Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը։

Կարո Եղնուկյանը (ձերբակալվել է հուլիսի 20-ին) մեղադրվում է․

38-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից պատանդ վերցնելուն հանցակցելը։

38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն հանցակցելը։

Խաչատուր Գիչյանը (նրան է պատկանել բեռնատաըտ, որով «Սասնա ծռերը» ներխուժել են ՊՊԾ գնդի տարածք) մեղադրվում է․

38-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելուն հանցակցելը։

Սեդրակ Նազարյան և Արմեն Լամբարյանը մեղադրվում են․

185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել։

218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով։

219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը։

235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 1) Կազմակերպված խմբի կողմից 2) Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը

Արայիկ Խանդոյան և Արեգ Կյուրեղյանը մեղադրվում են․

218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ կազմակերպված խմբի կողմից անձին պատանդ վերցնելը կամ պատանդ պահելը, որը կատարվել է պատանդին ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով։

235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ 1) Կազմակերպված խմբի կողմից 2) Կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը

Ժիրայր Սեֆիլյանը (ձերբակալվել է հունիսի 20-ին) մեղադրվում է․

35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը նախապատրաստելը

35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ Զանգվածային անկարգություններ նախապատրաստելը

235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Գևորգ Սաֆարյանը (ձերբակալվել է 2016 թվականի հունվարին) մեղադրվում է 35-225-րդ հոդվածի 1-ին մասով՝ Զանգվածային անկարգություններ նախապատրաստելը:

Սասունիկ Կիրակոսյանը, Ներսես Պողոսյանը, Գալուստ Գրիգորյանը, Հովհաննես Պետրոսյանը, Հրայր Թոփչյանը (ձերբակալվել են Ժիրայր Սեֆիլյանի հետ) մեղադրվում են: