Home / Կանանց իրավունքներ / Փողոցում կնոջը ծեծած Ջունգլին կտրած֊ծակած վերքով հիվանդանոց են տեղափոխել․ ոստիկանություն

Փողոցում կնոջը ծեծած Ջունգլին կտրած֊ծակած վերքով հիվանդանոց են տեղափոխել․ ոստիկանություն

Ղարաբաղյան պատերազմի վետերան, 52-ամյա Վարդան Թումանյանի մահվան գործով անցնող Գևորգ Սարգսյանը (հայտնի է Ջունգլ մականունով) «ձախ ազդրի վերին հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ նոյեմբերի 27-ին՝ 05։30-ի սահմաններում, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այդ մասին Epress.am-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից։ Այլ մանրամասներ ոստիկանությունից չեն հաղորդել՝ նշելով, որ դեպքի առթիվ քննություն է ընթանում։ Մեզ փոխանցել են, որ կնոջը ծեծի ենթարկելու գործով հետաքննությունը նույնպես ընթացքում է։

Բժշկական կենտրոնից Epress.am-ին ասել են, որ Սարգսյանն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը հայտնել էր, որ նոյեմբերի 26-ին, 16:00-ի սահմաններում Երևանի Տերյան փողոցում ականատես է եղել՝ ինչպես է Սարգսյանը դաժանորեն ծեծել իր կնոջը: Հովհաննիսյանի միջամտությամբ կինը տեղափոխվել էր ոստիկանության բաժանմունք։

Tekali Taxi