Home / Հայաստան / Եվրոպական մոդել ազգայինի համադրությամբ․ 3 կուսակցություն համախմբվեց՝ «հանուն իրավական պետության»

Եվրոպական մոդել ազգայինի համադրությամբ․ 3 կուսակցություն համախմբվեց՝ «հանուն իրավական պետության»

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները 2017 թվականի խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին հանդես կգան միասնական դաշինքով:

Այս մասին հայտարարավել է այսօր երեք ուժերի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։ Կուսակցությունները հուշագիր են ստորագրել, համաձայն որի, բացի ընտրությունների միասնական դաշինքով հանդես գալուց, նրանք միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ բանակցություններ կսկսեն։

Հուշագիրի տեքստը հրապարակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ֆեյսբուքյան էջում։ Դրա տակ ստորագրել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը,
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։

Հուշագրում նշված է, որ համատեղ գործունեության, այդ թվում՝ նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կայացվելու են կոնսենսուսով:

Իր գործունեության ընթացքում դաշինքը հետամուտ է լինելու «Հայաստանում եվրոպական մոդելի՝ իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը՝ ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ»։

Լուսանկարը՝ Ֆոտոլուր

Tekali Taxi