Home / Հայաստան / Մարզային երթուղայինները ցրտի պատճառով Երևան չեն մեկնել

Մարզային երթուղայինները ցրտի պատճառով Երևան չեն մեկնել

Այսօր առավոտից Արարատի մարզի Դվին, Նորաշեն, Այգեստան և մի շարք այլ համայնքներից դեպի Երևան եկող երթուղային ավտոբուսները չեն գործել։

Դվինի բնակիչներից մեկը Epress.am-ի թղթակցին պատմել է, որ երթուղայինի վարորդները մարդկանց ասել են, թե մեքենաները տեխնիկական խնդիրներ ունեն։

Նրանց խոսքով՝ երթուղայինները չունեն փակ կայանատեղեր կամ ավտոտնակներ և այդ պատճառով էլ ավտոբուսները գիշերը բաց երկնքի տակ են կայանում։ Անցած գիշերվա ընթացքում սաստիկ ցուրտ է եղել (-20 ֊ -22) և, վարորդների խոսքով, մեքենաներն այժմ «նա խոդու» չեն։

Այս պահին համայնքների կանգառներում ուսանողներ են կուտակված։

Որոշ մարդիկ Երևան են հասել իրենց կամ ծանոթների մեքենաներով։ Մյուսները փորձում են Արտաշատ հասնել և այնտեղի սակավաթիվ երթուղայիններով Երևան գալ։

Tekali Taxi