2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն՝ նշելով, որ քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները: Այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնում:
Նշենք, որ զինծառայողի մահվան նախորդ դեպքը գրանցվել էր 3 օր առաջ. մայիսի 14-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արշակ Վահագնի Արշակյանը՝ կզակի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: