Home / Դատարան / Երևանի քաղաքապետը ուզում է պատժել Շահեն Հարությունյանին Հաց բերողի հիշատակի ակցիաների համար

Երևանի քաղաքապետը ուզում է պատժել Շահեն Հարությունյանին Հաց բերողի հիշատակի ակցիաների համար

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությանը, կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել՝ հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մեղավորներին պատժելու կոչով բողոքի ակցիաներ կազմակերպելու համար։

Շահեն Հարությունյանը երեկ Վարչական դատարանից ստացել է ծանուցում այն մասին, որ իր դեմ հայցադիմումներ է ներկայացրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ընդ որում՝ ներկայացվել է 5 հայցադիմում, բոլորն էլ նույն պահանջով՝ Հարությունյանին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 180.1 հոդվածով, այն է՝ առանց համայնքի ղեկավարին իրազեկելու հավաք անցկացնելը, պատժվում է տուգանքով մինչև սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

«Իրազեկելու հարց չկար, քանի որ մեր ակցիան լրիվ ինքնաբուխ էր», ֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Շահեն Հարությունյանը։

5 դիմումներից երկուսն արդեն ընդունվել են վարույթ՝ Վարչական դատարանի դատարավորներ Աղասի Դարբինյանի և Կարեն Զարիկյանի կողմից։

«Ես ունեմ իմ վրա դատվածություն՝ չորս տարի պայմանական ազատազրկում: «Պատիժս» կրում եմ պայմանական ազատության մեջ: Մեկ վարչական դատավճիռն էլ կարող է հիմք հանդիսանալ, որպեսզի կալանավորեն և բանտում տեղավորեն նաև ինձ»,֊ Facebook֊ի իր էջում գրել է Շահեն Հարությունյանը։