Հունիսի 1-ին Խաղաղապահ զորքերի մայրաքաղաքային գնդի պայմանագրային զինծառայող, ենթասպա, 36-ամյա Մելիք Դավիթի Խաչատրյանը, «Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, ինքնասպանություն է գործել մի քանի հազար դոլար պարտքի պատճառով։
Պահեստապետը կախվել է զորամասի տարածքում․ ինքնասպանություն գործելուց առաջ մի քանի էջից բաղկացած նամակ է գրել հարազատներին՝ տեղեկացնելով, որ վարկ է ունեցել, բացի դա, մի քանի ֆիզիկական անձանց մի քանի հազար դոլարի պարտք, որ չի կարողացել մարել։
«Էլ չեմ կարողանում պարտքը փակել, չեմ դիմանում», -գրել է Մելիք Խաչատրյանը։
Թերթի տեղեկություններով՝ ենթասպան պահեստում ոչ մի պակասորդ չի ունեցել։ Նա մի քանի օր նախապատրաստել է իր ինքնասպանությունը։ Վերջինիս կախված է գտել եղբայրը, որը նույն զորքերում է ծառայում։
Մելիք Խաչատրյանն ամուսնացած է, որդին 10 տարեկան է։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: