Գլխավոր / Դատարան / 3.5 տարի ազատազրկում՝ Արայիկ Խանդոյանի եղբայրը լինելու համար

3.5 տարի ազատազրկում՝ Արայիկ Խանդոյանի եղբայրը լինելու համար

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղավոր է ճանաչել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբոր` Արարատ Խանդոյանին և դատապարտել 3.5 տարվա ազատազրկման։ Հիշեցնենք, որ մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը մեղադրական ելույթում միջնորդել է 4 տարվա ազատազրկման ենթարկել նրան։

Ղարաբաղյան պատերազմի վետերան Արարատ Խանդոյանը ձերբակալվել էր 2016 թվականի հուլիսի 21-ին, երբ Խորենացի փողոցում հավաք էր անցկացվել՝ ի աջակցություն ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի։ Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքն Արարատ Խանդոյանը չի ընդունում և գտնում է, որ դատաքննության ընթացքում չի հիմնավորվել, որ ինքը կատարել է հանցագործություն։ Նրա հարազատները բազմիցս նշել են, որ Արարատը ձերբակալվել է միայն նրա համար, որ Արայիկ Խանդոյանի եղբայրն է։

Tekali Taxi