«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով այսօրվա դատական նիստից առաջ 2 քաղաքացիների՝ Լաուրա Զաքարյանին և Անահիտ Մուրադյանին դատարանի տարածքից տարել են Ոստիկանության Նոր-Նորքի բաժին: Այս մասին գրում է Armtimes.com-ը։
Քաղաքացիներից մի քանիսի մոտից կարգադրիչներն ասեղներ են հայտնաբերել և արձանագրություն կազմել, փոխանցել ոստիկանություն:
Անահիտ Մուրադյանը կայքի հետ զրույցում ասել է, որ ասեղները դրոշներին ամրակցված բաժանել են դրսում:
Դատական դեպարտամենտի կարգադրիչների ծառայությանն պետի տեղակալ Հարություն Դավթյանը կայքի հետ զրույցում ասել է, որ քաղաքացիներ Լաուրա Զաքարյանի և Անահիտ Մուրադյանի մոտ զննության ժամանակ հայտնաբերվել են սուր ասեղներ՝ եռագույն դրոշով ամրակցված մոտ 7 սմ երկարությամբ: