Սևան քաղաքում այսօր հարձակվել են «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի մեքենայի վրա։
«Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեց վազել, նստեցի մեքենան ու ոտքով հարվածեց մեքենային», – այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Նարինե Ղալեչյանը։ Ըստ հրապարակված լուսանկարների, մեքենան վնասվել է։
Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը, լրագրողը նկարահանում էր շարժական գազալցակայանները, որոնք ոչ միշտ են պահպանում անվտանգության կանոնները:
Միջադեպից հետո լրագրողը ոստիկանությունում տեղի ունեցածի վերաբերյալ ցուցմունք է տվել։ Այլ մանրամասներ առայժմ չեն հայտնում։