Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա զինծառայող Տիգրան Արմենի Խաչատրյանը: Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։
Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։