Home / Բանակ / Դատարանը մերժել է «1000 դրամների» օրենքի դեմ հայցը

Դատարանը մերժել է «1000 դրամների» օրենքի դեմ հայցը

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ընդդեմ «1000 դրամների» օրենքի հայցը։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցները դատարան էին դիմել՝ նշելով, որ աշխատավարձները հանդիսանում են իրենց սեփականության մաս և դրանցից ամսական 1000 դրամ վերցնելը խախտում է իրենց սեփականության իրավունքը, հետևաբար հակասահմանադրական է։

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով  Պաշպտանության նախարարությունը հիմնադրամ է ստեղծել 2017 թվականի հունվարի 28-ից հետո մահացած և վիրավորված զինվորներին և նրանց ընտանիքներին ֆինանսական օգնություն տալու համար։ Այդ հիմնադրամին պարտավոր են ամսական 1000 դրամ՝ «դրոշմային վճար» փոխանցել Հայաստանում գրանցված բոլոր աշխատողները։

Օրենքի դեմ հանդես եկող հայցվորների խոսքով՝ «դրոշմային վճարը»  հակասում է այն ձևակերպմանը, որ ՀՀ Սահմանադրությունը տալիս է «հարկ» և «տուրք» հասկացություններին։ «Հարկն» այն պարտադիր վճարն է, որը վճարվում է հանրային իշխանության ֆինանսական միջոցները ապահովելու համար, իսկ «տուրքը»՝ տարածքային ինքնակառավարման համար։ «1000 դրամների» օրենքում սահմանված «դրոշմանիշային վճարի» դիմաց վճարողը որևէ ծառայություն չի ստանում։

Դատարանը հրաժարվել է դիմել Սահմանադրական դատարան պարզելու ընդունված օրենքի սահմանադրականությունը և առանց այդ քայլն անելու մերժել է հայցը։

Օրենքի մասին քննարկումը` այստեղ

Tekali Taxi