Home / Առողջապահություն / «Ավան» հոգեբուժարանում սանիտարը բռնության է ենթարկել հիվանդներին․ Tert.am

«Ավան» հոգեբուժարանում սանիտարը բռնության է ենթարկել հիվանդներին․ Tert.am

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում հոգեկան առողջական խնդիրներ ունեցող երկու անձանց նկատմամբ սանիտարը ֆիզիկական բռնություն է կիրառել: Այս մասին գրել է Tert.am֊ը։

Քաղաքացիներից մեկի ահազանգի համաձայն, բռնության ենթարկվածներից մեկը Երևանի համալսարաններից մեկի նախկին ուսանողն է։ Երկու հիվանդին էլ բռնության է ենթարկել Յուրա անունով սանիտարը։

«Առավոտյան Կ.-ն և Ա-ն գնացել են մեզի և արյան անալիզ հանձնելու, ինչի ընթացքում Կ.-ն սանիտար Յուրային հարցրել է, թե կարող է արդյոք իմանալ նաև իր արյան կարգը և բացասական պատասխան է ստացել: Կ.-ն միջանցք է դուրս եկել և հայհոյել սանիտարին, ինչից հետո սանիտար Յուրան մոտեցել և աջ բռունցքով հարվածել է Կ.-ի ձախ աչքին, աչքը վնասվել է։ Նույն սանիտարը կապել է Ա.-ի ձեռքերն ու ոտքերը, ինչի ընթացքում վերջինս գլխով հարվածել է Յուրային, նա էլ ձեռքով հարվածել է Ա.-ին», ֊ պատմել է ահազանգողը:

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանը Tert.am֊ի հետ զրույցում նշել է, որ դեպքից տեղյակ չէ։

«Եթե բողոք ունեն թող բողոքեն իրավապահ մարմիններին, թող դիմեն ոստիկանություն, տանեն, հարցաքննեն, եթե նման բան կա, ես կողմ եմ»,֊ ասել է Արեգա Հակոբյանը։

Tekali Taxi