հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Դավիթ Պետրոսյանը միայնակ է շարունակում հացադուլը

Դավիթ Պետրոսյանը միայնակ է շարունակում հացադուլը

Դեկտեմբերի 18֊ին հացադուլ հայտարարած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը, ում մոտ բժիշկները թոքաբորբ են ախտորոշել, հրաժարվել է հիվանդանոցում բուժում ստանալուց։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է նախաձեռնության անդամ Վահան Կոստանյանը։

«Այո, գիշերը Յուրային տեղափոխել են հիվանդանոց, բայց որքան ես եմ տեղյակ, նա չի ցանկացել հիվանդանոցում շարունակել բուժումը և գնացել է տուն՝ տան պայմաններում բուժվելու համար»,֊ ասել է Կոստանյանը։

Ուսանողի խոսքով՝ Դավիթ Պետրոսյանը, ով այս պահին ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում միայնակ շարունակում է հացադուլը, առողջական լուրջ խնդիրներ դեռ չունի։

«Դավիթին այսօր մի քանի րոպեով եմ տեսել։ Վիճակը կարելի է ասել նորմալ է, մի թեթև գունատ է։ Բժիշկները ստուգել են, ասել, որ զարկերակը նորմայից արագ է բաբախում։ Մյուս ֆակտորներով կարծես թե նորմալ է»,֊ ասել է ուսանողը։

Հարցին, թե «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից որևէ մեկը պատրաստվո՞ւմ է միանալ Դավիթին Կոստանյանը պատասխանել է՝ «այս պահին նման որոշում չկա»։

Նշենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ օգտատերեր իրենց փրոֆայլ լուսանկարները փոխել են Դավիթ Պետրոսյանի լուսանկարով՝ ի նշան սոլիդարության։

Դավիթ Պետրոսյան