Մարտի 21-ին՝ մոտավորապես 16։45֊ի սահմաններում, ոստիկանները բերման են ենթարկել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, իրավապաշտպան, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին։
Բարսեղյանը բերման ենթարկելու գործընթացը տեսանկարահանել է և հեռարձակել ուղիղ եթերով Ֆեյսբուք ցանցի միջոցով։ Ոստիկանության աշխատակիցները Բարսեղյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին՝ հասարակական վայրերում սառը զենք կրելու կասկածանքով։
Հայկ Բարսեղյանը SOS ինտերնետ շոու֊ի սցենարիստն էր։ 2015֊ին նրան մեկ անգամ արդեն բերման էին ենթարկել Գյումրիում։