Home / Բանակ / ԱԺ֊ն չի կարողանա դեմ քվեարկել ռուսաստանյան ՌՈ֊ի տեղակայման հարցում

ԱԺ֊ն չի կարողանա դեմ քվեարկել ռուսաստանյան ՌՈ֊ի տեղակայման հարցում

Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանում ձևավորելը  Ռուսաստանում սկսված ռազմական ոլորտի բարեփոխումների մաս է կազմում: Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

«Ռուսաստանում դատաիրավական և ռազմական համակարգերը բարեփոխվում են, իսկ Գյումրիում տեղակայված 102֊րդ ռազմաբազան ենթարկվում է ռուսական օրենքներին։ Հետևաբար, բարեփոխումների արդյունքում՝ այդ բազայի աշխատանքն էլ կփոփոխվի։ Այստեղ որևէ աշխարհաքաղաքական հարց չկա»,֊ ասել է Բադալյանը։

Փորձագետի խոսքով՝ ՌԴ֊ի Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության հայտարարած Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները տեղայակելուց առաջ Հայաստանում օրենսդրական փոփոխություններ կարվեն։

«Հայաստանը շատ արագ կընդունի անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները։ Ռազմական ոստիկանության ծավալը կլինի այնքան, ինչքան կորոշի Ռուսաստանը։ ԱԺ֊ում կքննարկեն, սակայն գիտենք՝ ինչպես։ Այդ ընթացակարգը ուղղակի կպահեն»,֊ ասել է նա։

Հրազենով զինված այս ստորաբաժանումները նախատեսվում է տեղակայել Երևանում և Գյումրիում։

«Իրազեկ քաղաքացիների միավորուման» անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ռուսաստանյան ռազմական ոստիկանության տեղակայումը Հայաստանում ապօրինի է և ամրագրված չէ որևէ միջպետական պայմանագրով:

Ռազմական ոստիկանության անձնակազմը նաև ստանալու է «հրազեն, ռազմական տեխնիկա ու հատուկ միջոցներ»: Միչդեռ մինչ այժմ ռազմակայանի տեղաբաշխման կետերից դուրս զենքը տրվում էր «որպես ծայրահեղ միջոց»։

Tekali Taxi