Սերժ Սարգսյանի «մարտի 1-ի» մասին սպառնալիքը հնչեցնելուց և Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները տապալելուց մեկ ժամ անց ոստիկանական ուժերը անցան գործի՝ հարձակվելով Էրեբունի համայնք գնացող երթի մասնակիցների վրա։ Մարդկանց դաժան ծեծում էին և բերման ենթարկում։ Վիրավորվածներ կան նաև հատուկ միջոցներ՝ ձայնային նռնակներ, օրինակ, օգտագործելու հետևանքով։ Այստեղից են ոստիկանության Շենգավիթի բաժին տարել պատգամավորներ Արարատ Միրզոյանին, Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ։