Home / Ազգային ժողով / ՀՀԿ֊ն ուզում է տապալել վարչապետի ընտրությունները․ Փաշինյանը կոչ է անում փողոց դուրս գալ

ՀՀԿ֊ն ուզում է տապալել վարչապետի ընտրությունները․ Փաշինյանը կոչ է անում փողոց դուրս գալ

Հանրապետական կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշել է տապալել այսօր Ազգային ժողովում կայանալիք ՀՀ վարչապետի ընտրությունները։ Այս մասին ասել է  վարչապետի միակ թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գիշերը ֆեյսբուքյան իր էջով հեռարձակված տեսաուղերձում։

«Վերջին օրերին Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները հայտարարում էին, որ մտադիր են չխանգարել ժողովրդի թեկնածուի ընտրությանը՝ վարչապետի պաշտոնում: Այդ հայտարարությունները, ըստ էության, հնչեցին նաև այսօր Ազգային ժողովում՝ իմ և Հասրապետական խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ընթացքում: Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ քիչ առաջ՝ գիշերային ժողովի ընթացքում, ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ որոշել են տապալել վարչապետի վաղվա ընտրությունը, այսինքն այնպես անել, ժողովրդի թեկնածուն վարչապետ չընտրվի Ազգային ժողովում քննարկումների արդյունքում վարչապետ չընտրվի:

Ուզում էի կոչ անել, որ դուք վաղը հարյուր հազարներով գաք և հավաքվեք Հանրապետության հրապարակում, ի ցույց դնեք ձեր կամքը և աջակցությունը, որպեսզի կարողանանք ձախողել Սերժ Սարգսյանի նոր պլանը: Նոր պլանի էությունը վարչապետի վաղվա ընտրության ձախողումն է, և փորձել, այսպես ասած, վերականգնել ՀՀԿ-ի իշխանությունը:

Ես համոզված եմ, որ ժողովրդի կամարտահայտման միջոցով մենք կկարողանանք այս սցենարի առաջն առնել: Պարզապես կոչ եմ անում՝ վաղ առավոտից ոտքի լինել, վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում: Մեր կարգախոսը շարունակում է մնալ նույնը՝ ժողովուրդը հաղթել է քաղաքական այս պրոցեսում և նրա հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե յուրե՝ Ազգային ժողոցի նիստում:

Մենք 11:00-ին էին ասել, բայց եթե ավելի շուտ տեղի ունենա, դա ընդհանրապես չի խանգարի: Կարևոր է, որ վաղը հարյուր հազարավոր քաղաքացիներ վաղը Հանրապետության հրապարակում ի ցույց դնեն իրենց հաղթական կամքը, որով արդեն բազմաթիվ հարցեր լուծել են, համոզված եմ այս հարցն էլ կկարողանան լուծել։ Վաղը խնդրում եմ թողել ամեն ինչ, բոլոր գործերը, և հավաքվել Հանրապետության հրապարակում»,- ասել է Փաշինյանը:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2034036716916713/