հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Կրթություն / Գյումրիում շարունակվում են Շիրակի պետհամալսարանի ռեկտորի դեմ ակցիաները

Գյումրիում շարունակվում են Շիրակի պետհամալսարանի ռեկտորի դեմ ակցիաները

Մի քանի տասնյակ ուսանողներ այսօր շարունակում են նախորդ շաբաթվա վերջին սկսված Շիրակի Պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ֊ական Սահակ Մինասյանի դեմ բողոքի ակցիաները։ Ուսանողները և նրանց միացած երկու նախկին դասախոսներ՝ Հովհաննես Խորիկյանը և Գագիգ Համբարյանը, պահանջում են, որպեսզի Մինասյանը հրաժարվի ռեկտորի պաշտոնից։

Բուհի տարբեր ֆակուլտետներից ուսանողները ելույթ են ունենում համալսարանի մուտքի մոտ՝ ներկայացնելով Մինասյանի կատարած ապօրինությունների ցանկը՝ իրենց խոսքն ավարտելով «ամոթ» և «հեռացիր» վանկարկումներով։ Մինասյանին մեղադրում են կոռուպցիայի և հովանավորչության մեջ։

Նշենք, որ դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 25-ին ՇՊՀ֊ի դասախոսներ Հովհաննես Խորիկյանը և համալսարանի մեկ այլ դասախոս Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել էին ՀՀ նախագահին, նամակ էր հղվել նաև ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանին։ Խորիկյանը նամակում նկարագրել էր, թե ինչպես է Մինասյանը «կործանում բուհը»։ Ի պատասխան՝ ռեկտոր Սահակ Մինասյանը դասախոսներին 2018֊ի մարտին առանց զգուշացման ազատել էր աշխատանքից։

Սահակ Մինասյանը երկար տարիներ եղել է ՀՀԿ֊ի Շիրակի կառույցի ղեկավար, Սերժ Սարգսյանի՝ Գյումրու նախընտրական շտաբի պատասխանատու։