հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / ՊՆ֊ն զինկոմիսարիատներից ազատված աշխատողների հարցով լուծումներ է առաջարկելու

ՊՆ֊ն զինկոմիսարիատներից ազատված աշխատողների հարցով լուծումներ է առաջարկելու

Այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել:

«Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին և տվեց հանձնարարականներ՝ շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միևնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ և լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ», ֊ Ֆեյսբուքում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ  նախորդ նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնած զինկոմիսարիատները օպտիմալացնելու հետևանքով շուրջ 400 աշխատող կորցրել է աշխատանքը: Զինկոմների աշխատողները կրճատումների դեմ բողոքով այսօր հավաքվել են Կառավարության շենքի մոտ, ապա նրանց մի մասը գնացել է ՊՆ: