Home / Հայաստան / Օսիպյանը Մասիսի քաղաքապետին ազատելու մասին․ Գիտեք` ովքեր են արդարադատություն իրականացնում

Օսիպյանը Մասիսի քաղաքապետին ազատելու մասին․ Գիտեք` ովքեր են արդարադատություն իրականացնում

Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանցում մասնակցելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի և նրանց կողմնակիցների մասնակցությամբ տեսանյութերի առկայության մասին խոսելիս՝ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ասել է, որ ոստիկանությունն արել է իր գործը։

«Ոստիկանները և քննչական մարմիններն արեցին իրենց գործը, իսկ մեր Հայաստանի Հանրապետությունում գիտեք ովքեր են, որ մարմիններն են իրականացնում արդարադատություն։ Դատարանն այդպես որոշեց։ Ես կխնդրեմ այդ հարցերն ուղղել համապատասխան մարմնին», – ասել է Օսիպյանը։

– Այնուամենայնիվ, ոստիկանությունն ունի՞ տեսանյութեր, որոնք վկայում են զանգվածային անկարգություններին Մասիսի քաղաքապետի և նրա կողմնակիցների մասնակցության մասին։
– Երևի բավարար տեսանյութեր եղել են, որ քննչական մարմնի հետ նման որոշում են կայացրել։ Կխնդրեմ հարցերն ուղղել դատարանին։

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ ազատ էր արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին։ Դատարանը մերժել է քննիչի՝ կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները ու նրանց ձերբակալման որոշումը ճանաչել ոչ իրավաչափ: Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։

Tekali Taxi