Home / Բնապահպանություն / Նոր վարկային միջոցներ՝ Հրազդանում եվրոպական աղբավայր կառուցելու համար

Նոր վարկային միջոցներ՝ Հրազդանում եվրոպական աղբավայր կառուցելու համար

Կառավարությունն այսօր որոշել է Հրազդան համայնքի հարավային թաղամասում մոտ 25 հեկտար տարածք անհատույց նվիրաբերել կոշտ թափոնների կառավարման սանիտարական աղբավայր կառուցելու ծրագրին։

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան կառավարության նիստի ընթացքում ասել է, որ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է Վերակառուցման և Զարգացման Բանկի և Հայաստանի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին կնքված վարկային համաձայնագրի փոխադարձ պարտավորությունների կատարմամբ։ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիրի» բյուջեն կազմում է 11 միլիոն եվրո, որից կեսը՝ 5.5 միլիոնը՝ վարկային միջոց, 5.5 միլիոնը՝ դրամաշնորհ, որոնց ներդրմամբ կառուցվելու է Եվրոպական Միության չափորոշիչներին համապատասխան աղբավայր»։

Պապիկյանն ասել է, որ Հրազդանի ավագանին այս տարվա մարտի 21-ին տվել է աղբավայր կառուցելու համար իր թույլտվությունը։

Բնապահպանները բարձրաձայնում են, որ Հայաստանը վարկային միջոցներ է ստանում նոր աղբավայրեր կառուցելու համար, մինդեռ աղբի տեսակավորում և վերամշակում այդպես էլ չի նախատեսվում մոտ ապագայում։

Նախարարը ասել է,որ Կառավարությունը ստացել է աղբից էլեկտրաէներգիա ստանալու ծրագրի և ևս 2 այլ նման առաջարկություններ, որոնք Պապիկյանը խնդրել է քննարկել փոխվարչապետերի հետ։ «Այս ծրագրով նախատեսվում էր նաև նմանատիպ աղբավայր կառուցել Շիրակի և Լոռու մարզերում։ Բայց ես խնդրել եմ ժամանակավորապես դադարեցնել էդ պրոցեսը, նաև ժամկետների ուշացում է լինում, սակայն չենք կարող շարունակել մինչև հստակ քաղաքականությունը չունենանք»։

Tekali Taxi