հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / 1 տարեկան երեխայի մահը վրա է հասել հոր ծեծից հետո

1 տարեկան երեխայի մահը վրա է հասել հոր ծեծից հետո

Արմավիրի մարզում 1-ամյա Արման Գրիգորյանի սպանության հետ կապված Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ նախնական տվյալներով՝ հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում հայրը՝ Ռուստամ Մանուկյանը, ծեծել է որդուն, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է: Բացի այդ, ըստ երեխայի մոր՝ Օվսաննա Գրիգորյանի հայտարարության, նույն օրը ամուսինը բռնություն է գործադրել նաև իր նկատմամբ։

«Երեխայի մոր մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ պարզվել է, որ փոքրիկի դին նախ փորձել են թաքցնել փոսի մեջ՝ սպանությունը քողարկելու համար, բայց երեխայի մայրը, վերցնելով նրան, դիմել է փախուստի և տեղափոխել բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են մահը», -նշված է ՔԿ-ի հայտարարության մեջ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) և 118-րդ հոդվածի 1-ին (ծեծ) մասերով։

Ռուստամ Մանուկյանը ձերբակալվել է։