Գլխավոր / Բանտ / Համաներում լինելու է

Համաներում լինելու է

Կառավարությունը համաներում շնորհելու նախաձեռնությամբ է հանդես եկել՝ այն ներկայացրելով Ազգային ժողովի հաստատմանը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ցուցակը, ըստ օրենքի, պահվում է հույժ գաղտնի պայմաններում՝ հանրային անվտանգության շահերից ելնելով։

Իշխանափոխությունից և հեղափոխությունից հետո մարդիկ բարձրաձայնում են համաներման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ դա հեղափոխոթյան տրամաբանական շարունակությունն է: Իրավապաշտպաններն ասում են, որ ցանկացած նման մեծ իրադարձությունից հետո հասարակության կողմից սպասվող քայլը համաներումն է, որը չի նախատեսում մեծ ծախսեր, ներդրում, կադրային լուրջ փոփոխություններ: Այն ուղղակի անհրաժեշտություն է, որպեսզի հասարակության մեջ հումանիզմի սկզբունքը սկսի աշխատել:

Նշենք, որ դրան զուգահեռ բարձրաձայնվում է առանձին քաղաքացիներին համաներում տալու հարցը։ Մասնավորապես, օրեր առաջ մի խումբ քաղաքացիներ դիմել էին Արդարադատության նախարարություն և համապատասխան գերատեսչություններին՝ Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանին համաներում տալու խնդրանքով։