Գլխավոր / Առողջապահություն / Մոտենում է ձմեռը՝ Գյումրու տնակներում ապրողների սարսափը

Մոտենում է ձմեռը՝ Գյումրու տնակներում ապրողների սարսափը

Կոմունալ-կենցաղային տարրական պայմաններից զուրկ վագոն-տնակներում բնակվելը հարյուրավոր անօթևան ընտանիքների համար վաղուց դարձել է սովորական երևույթ, իսկ ընտանիքներից տղամարդկանց բացակայությունը կրում է համատարած բնույթ: Հատկապես ձմռանը առավել ծանր է այդ տնակներում պատսպարված միայնակ մայրերի վիճակը: Նրանց մեծ մասի համար ձմռան վառելիքը համարվում է ամռան ամիսներին կուտակած պլաստիկ շշերը, հնամաշ շորերն ու կոշիկները:

«Շիրակ կենտրոն» կազմակերպության հերթական տեսանյութը Գյումրու տնակներից մեկում բնակվող ընտանիքի մասին է: Նրանք ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևանների հերթացուցակում և անհայտ է, թե երբևէ կունենան քարաշեն բնակարան:

Կազմակերպությունը նշում է, որ 1988-ի երկրաշարժից 30 տարի անց էլ Գյումրիով մեկ դեռևս սփռված են մնում ավելի քան 2000 կիսախարխուլ վագոն-տնակներ:

Tekali Taxi